18:12 5 հունիսի, 2014Աշխարհի առաջնությունից առաջ ստուգողական հանդիպման համար Հայաստանի հավաքականին ընտրել ենք գիտակցաբար, ասել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, փոխանցում է Goal.com-ը:
«Հայաստանի հավաքականի հակագրոհների ոճը հիշեցնում է Պորտուգալիայի հավաքականին: Այդ պատճառով ենք ընտրել Հայաստանին: Այս խաղում դարպասը կպաշտպանի Ռոման Վայդենֆելերը: Սակայն Մանուել Նոյերը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ առաջին խաղին: Ֆիլիպ Լամն ու Բաստիան Շվայնշատյգերը մարզվել են անհատական ծրագրով եւ Հայաստանի դեմ նրանց կտրվի որոշակի խաղային ժամանակ»,- ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Գերմանիա - Հայաստան ընկերական հանդիպումը հունիսի 6-ին է: Մայնցում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի մրցակիցներն են Պորտուգալիան, ԱՄՆ-ն եւ Գանան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.