09:27  ,  4 հունիսի, 2014

Վնասվածքների պատճառով ԱԱ-2014-ին չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

The Guardian-ը կազմել է վնասվածքների պատճառով աշխարհի առաջնությանը չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Թիմի ավագն է «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն։

Դարպասապահ. Վիկտոր Վալդես (Իսպանիա)։

Պաշտպաններ. Գրեգորի վան դեր Վիլ (Հոլանդիա), Հոլգեր Բադշտուբեր (Գերմանիա), Բրայան Օվյեդո (Կոստա Ռիկա)։

Կիսապաշտպաններ. Կեւին Ստրոտման (Հոլանդիա), Ռիկարդո Մոնտոլիվո (Իտալիա), Իլկայ Գյունդոգան (Գերմանիա), Տիագո Ալկանտարա (Իսպանիա), Թեո Ուոլկոթ (Անգլիա)։

Հարձակվողներ. Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Կրիստիան Բենտեկե (Բելգիա)։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով