09:27 4 հունիսի, 2014The Guardian-ը կազմել է վնասվածքների պատճառով աշխարհի առաջնությանը չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Թիմի ավագն է «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն։
Դարպասապահ. Վիկտոր Վալդես (Իսպանիա)։
Պաշտպաններ. Գրեգորի վան դեր Վիլ (Հոլանդիա), Հոլգեր Բադշտուբեր (Գերմանիա), Բրայան Օվյեդո (Կոստա Ռիկա)։
Կիսապաշտպաններ. Կեւին Ստրոտման (Հոլանդիա), Ռիկարդո Մոնտոլիվո (Իտալիա), Իլկայ Գյունդոգան (Գերմանիա), Տիագո Ալկանտարա (Իսպանիա), Թեո Ուոլկոթ (Անգլիա)։
Հարձակվողներ. Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Կրիստիան Բենտեկե (Բելգիա)։
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.