20:35  ,  25 փետրվարի, 2012

«Բայերն» ու «Շտուտգարտը» հաղթում են

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել «Համբուրգին»: Հանդիպման հաշիվը Մայկ Հանկեի գոլի շնորհիվ բացեցին դաշտի տերերը, սակայն երկրորդ կեսում հյուրերը հավասարեցրին հաշիվը՝ ոչ ոքի՝ 1:1:

Լեւերկուզենի «Բայերը» Լարս Բենդերի դուբլի շնորհիվ հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Քյոլնին», իսկ «Շտուտգարտը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Ֆրայբուրգին»:

Գերմանիայի առաջնություն. 23-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Համբուրգ»՝ 1:1

Հանկե, 45 – Արշան, 56

«Վոլֆսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1:2

Հելմես, 69 (11մ) – Ֆիրմինո, 2, Շիպլոկ, 85

«Շտուտգարտ» - «Ֆրայբուրգ»՝ 4:1

Հարնիկ, 12, 82, Օկազակի, 21, Բուլահրուզ, 63 – Դիանե, 27

«Աուգսբուրգ» - «Հերտա»՝ 3:0

Օրլ, 61, 63, Նջենգ, 90

«Մայնց» - «Կայզերսլաուտերն»՝ 4:0

Զիդան, 2, Սալի, 17, Մյուլեր, 30, Չուպո Մոտինգ, 74

«Վերդեր» - «Նյուրնբերգ»՝ 0:1

Էսվայն, 65 

«Քյոլն» - «Բայեր»՝ 0:2

Լարս Բենդեր, 16, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում