12:13  ,  12 մայիսի, 2012

Լեբրոն Ջեյմնը` մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող

«Մայամիի» 27-ամյա ռմբարկու Լեբրոն Ջեյմսը երրորդ անգամ ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող:

Այս մրցաշրջանում Լեբրոնն անցկացրել է 62 հանդիպում եւ ցուցադրել է 27,1 միավոր միջին արդյունավետություն:

Ասոցիացիայի պատմության մեջ ընդամենը չորս բասկետբոլիստի է հաջողվել երեք անգամից ավելի ճանաչվել ամենաարժեքավոր խաղացող. «Լեյքերսի» եւ «Բոստոնի» կենտրոնականներ Քարիմ Աբդուլ-Ջաբար (6 տիտղոս) եւ Բիլ Ռասել (5), «Չիկագոյի» պաշտպան Մայքլ Ջորդան (5) եւ «Լեյքերսի» կենտրոնական Ուիլթ Չեմբերլեն (4):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով