Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությանը նախապատրաստվող Անգլիայի հավաքականն անցկացրել է ոչ սովորական մարզում: Ռոյ Հոջսոնի թիմի ֆուտբոլիստները մարզվել են ջերմաշապիկներով, որպեսզի հարմարվեն շոգ եղանակին խաղալուն, գրում է The Mirror-ը:
Հոջսոնի խոսքով՝ դա ֆուտբոլիստներին պետք է օգնի հարմարվել Բրազիլիայի շոգ եղանակին: Բացի այդ, մարզմանը ներկա է եղել բրիտանական համալսարաններից մեկի գիտական խումբը, որը հետազոտել է խաղացողների ռեակցիան ջերմաշապիկներով ծանրաբեռնված մարզման պայմաններում:
Ռոյ Հոջսոնը նմանատիպ մարզումներ անցկացրել է նաեւ Շվեյցարիայի հավաքականում, որին նախապատրաստում էր աշխարհի 1994թ. առաջնությանը: ԱԱ-2014-ի D խմբում անգլիացիները մրցելու են Ուրուգվայի, Իտալիայի ու Կոստա Ռիկայի հավաքականների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում