ՖԻՖԱ-ն չի քննարկի Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության խաղերի ժամերը փոխելու տարբերակը, գրում է AP-ն:
Ավելի վաղ Բրազիլիայի պրոֆեսիոնալ մարզիկների ֆեդերացիան պահանջել էր ԱԱ-2014-ի խաղերի ժամերը փոխել շոգի պատճառով:
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ այդ կապակցությամբ մոտ 2 տարի անցկացրել է հետազոտություններ՝ ուշադրություն դարձնելով մարզիկների առողջությանը: Բրազիլացիները ցանկանում են ԱԱ-2014-ի 24 խաղեր անցկացնել ավելի ուշ ժամերի, որպեսզի մարզիկներին վտանգ չսպառնի անտանելի շոգի պատճառով: ՖԻՖԱ-ին առաջարկվել է հանդիպումների ժամանակ կիրառել 2 րոպեանոց պարտադիր ընդմիջումներ: ՖԻՖԱ-ն իր հերթին կարծում է, որ այդ ընդմիջումները պետք է չլինեն պարտադիր եւ կախված լինեն եղանակից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի