10:15 22 մայիսի, 2014ՖԻՖԱ-ն չի քննարկի Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության խաղերի ժամերը փոխելու տարբերակը, գրում է AP-ն:
Ավելի վաղ Բրազիլիայի պրոֆեսիոնալ մարզիկների ֆեդերացիան պահանջել էր ԱԱ-2014-ի խաղերի ժամերը փոխել շոգի պատճառով:
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ այդ կապակցությամբ մոտ 2 տարի անցկացրել է հետազոտություններ՝ ուշադրություն դարձնելով մարզիկների առողջությանը: Բրազիլացիները ցանկանում են ԱԱ-2014-ի 24 խաղեր անցկացնել ավելի ուշ ժամերի, որպեսզի մարզիկներին վտանգ չսպառնի անտանելի շոգի պատճառով: ՖԻՖԱ-ին առաջարկվել է հանդիպումների ժամանակ կիրառել 2 րոպեանոց պարտադիր ընդմիջումներ: ՖԻՖԱ-ն իր հերթին կարծում է, որ այդ ընդմիջումները պետք է չլինեն պարտադիր եւ կախված լինեն եղանակից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.