22:10  ,  19 մայիսի, 2014

Մաուրո Գեւգեոզյան. Չգիտեմ՝ ինչ լեզվով եմ խոսելու Հայաստանի հավաքականի թիմակիցներիս հետ

Հայաստանի ազգային հավաքկանից հրավեր ստացած Պերուի «Ալյանսայի» հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը նշել է, որ առայժմ չգիտի, թե ինչ լեզվով է խոսելու թիմակիցների եւ մարզիչների հետ:

«Մանկությանս տարիներին խոսել եմ հայերեն, սակայն հասցրել եմ մոռանալ: Որոշակի գիտեմ անգլերեն, սակայն հավանաբար այն չի բավարարի հաղորդակցվելու համար:

Մի քանի տարի շարունակվում էին խոսակցությունները Հայաստանի հավաքականից հրավերի մասին: Շատ ուրախ եմ, որ ստացա պաշտոնական հրավեր»,- իսպանախոս Մաուրո Գեւգեոզյանի խոսքը մեջբերում է elcomercio.pe-ն:

Հիշեցնենք, որ Copa Inca մրցաշարի 14-րդ տուրում Մաուրո Գեւգեոզյանը դարձել է դուբլի հեղինակ:

Հայաստանի հավաքականն առաջիկայում կանցկացնի երեք ընկերական հանդիպում: Մայիսի 27-ին Ժնեւում մրցակիցը կլինի ԱՄԷ-ն, մայիսի 31-ին Սյոնում՝ Ալժիրը, հունիսի 6-ին Մայնցում՝ Գերմանիան:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում