17:05  ,  23 նոյեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդն» ամենաշատ գոլ բաց թողած թիմն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ամենաշատ գոլ բաց թողած թիմն է ընթացիկ մրցաշրջանում։ Բոլոր մրցաշարերում մանչեսթերյան թիմն արդեն բաց է թողել 34 գոլ։ Սա վատագույն արդյունքն է Եվրոպայի առաջատար 5 լիգաների թիմերի համար, հաղորդում է Sky Sports-ը։

33-ական գոլ են բաց թողել «Քրիսթալ Փելասն» (Անգլիա) ու «Ունիոն Բեռլինը» (Գերմանիա)։ «Սասուոլոն» (Իտալիա) եւ «Լանսը» (Ֆրանսիա) բաց են թողել 32-ական գոլ։

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով նախավերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում