22:10 19 մայիսի, 2014Հայաստանի ազգային հավաքկանից հրավեր ստացած Պերուի «Ալյանսայի» հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը նշել է, որ առայժմ չգիտի, թե ինչ լեզվով է խոսելու թիմակիցների եւ մարզիչների հետ:
«Մանկությանս տարիներին խոսել եմ հայերեն, սակայն հասցրել եմ մոռանալ: Որոշակի գիտեմ անգլերեն, սակայն հավանաբար այն չի բավարարի հաղորդակցվելու համար:
Մի քանի տարի շարունակվում էին խոսակցությունները Հայաստանի հավաքականից հրավերի մասին: Շատ ուրախ եմ, որ ստացա պաշտոնական հրավեր»,- իսպանախոս Մաուրո Գեւգեոզյանի խոսքը մեջբերում է elcomercio.pe-ն:
Հիշեցնենք, որ Copa Inca մրցաշարի 14-րդ տուրում Մաուրո Գեւգեոզյանը դարձել է դուբլի հեղինակ:
Հայաստանի հավաքականն առաջիկայում կանցկացնի երեք ընկերական հանդիպում: Մայիսի 27-ին Ժնեւում մրցակիցը կլինի ԱՄԷ-ն, մայիսի 31-ին Սյոնում՝ Ալժիրը, հունիսի 6-ին Մայնցում՝ Գերմանիան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.