Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է 4:4 հաշվով ոչ ոքի արդյունքը «Ատալանտայի» դեմ Ա Սերիայի 12-րդ տուրի խաղում։
«Մենք կարող էինք ավելի լավ վերահսկել խաղի ընթացքը։ Թեեւ կարողացանք ստեղծել երկու գոլի առավելություն, բայց սեփական անուշադրության պատճառով չհաղթահարեցինք հասունության թեստը։ Մրցակցին շատ էինք ազատ տարածություն թողնում։
Մենք միավորներ կորցրեցինք, բայց անհրաժեշտ հետեւություններ կանենք եւ այլեւս թույլ չենք տա այսպիսի իրավիճակ։ Պետք է մինչեւ եզրափակիչ սուլիչը 100 տոկոս ջանք գործադրել»,- Կիվուի խոսքը մեջբերում է DAZN-ը։
«Ինտերը» վաստակել է 29 միավոր եւ երրորդն է Ա Սերիայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:06 , 23 նոյեմբերի
15:04 , 23 նոյեմբերի
14:22 , 23 նոյեմբերի
13:12 , 23 նոյեմբերի 
12:38 , 23 նոյեմբերի 
12:07 , 23 նոյեմբերի
11:43 , 23 նոյեմբերի
11:05 , 23 նոյեմբերի
10:34 , 23 նոյեմբերի
10:12 , 23 նոյեմբերի