15:04  ,  23 նոյեմբերի, 2026

ՉԼ․ Լամին Յամալը չի մեկնի Բաքու

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը բաց կթողնի ադրբեջանական «Սաբահի» դեմ արտագնա հանդիպումը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Լամին Յամալ աջ ոտնաթաթի հետ կապված թեթեւ խնդիր ունի։ Վնասվածքից խուսափելու համար ակումբը նրան տրամադրել է լրացուցիչ հանգիստ։

Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

«Սաբահ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում