21:57  ,  16 մայիսի, 2014

Ռումենիգե. Հետաքրքրված չենք «Բորուսիային» վնասելու մեջ

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մյունխենցիները մտադիր են լավ հարաբերություններ պահպանել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

«Հետաքրքրված չենք «Բորուսիային» վնասելու մեջ եւ ակումբում գիտեն այդ մասին։ Եթե ես երբեւիցե կտրուկ հայտարարություններ եմ թույլ տվել դորտմունդցիների հասցեին, ապա դա եղել է միայն այն ժամանակ, երբ մեզ ներկայացրել են Գողիաթի կերպարով, որն ավազակի նման շրջում է Բունդեսլիգայում։

Իհարկե, ցանկանում ենք հաղթել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում։ Դրա համար կանենք ամեն ինչ, սակայն պարտությունը նույնպես չի նշանակի, որ տապալվել ենք»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է FAZ-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Բեռլինում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով