21:57 16 մայիսի, 2014Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մյունխենցիները մտադիր են լավ հարաբերություններ պահպանել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
«Հետաքրքրված չենք «Բորուսիային» վնասելու մեջ եւ ակումբում գիտեն այդ մասին։ Եթե ես երբեւիցե կտրուկ հայտարարություններ եմ թույլ տվել դորտմունդցիների հասցեին, ապա դա եղել է միայն այն ժամանակ, երբ մեզ ներկայացրել են Գողիաթի կերպարով, որն ավազակի նման շրջում է Բունդեսլիգայում։
Իհարկե, ցանկանում ենք հաղթել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում։ Դրա համար կանենք ամեն ինչ, սակայն պարտությունը նույնպես չի նշանակի, որ տապալվել ենք»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է FAZ-ը։
Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Բեռլինում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.