Մյունխենի «Բավարիայի» եւ Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը չի մասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը ֆուտբոլի Գերմանիայի Գավաթի եզրափակիչում, փոխանցում է Bild-ը։
Այդ մասին նախախաղյա մամուլի ասուլիսում ասել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Խորվաթ հարձակվողը պատրաստ է մասնակցելու խաղին, սակայն չի ընդգրկվել հայտացուցակում։ Գերմանիայի չեմպիոնի մեկնարկային կազմում կլինի պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն։ «Բավարիային» չի օգնի նաեւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։
«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի