17:14 16 մայիսի, 2014Մյունխենի «Բավարիայի» եւ Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը չի մասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը ֆուտբոլի Գերմանիայի Գավաթի եզրափակիչում, փոխանցում է Bild-ը։
Այդ մասին նախախաղյա մամուլի ասուլիսում ասել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Խորվաթ հարձակվողը պատրաստ է մասնակցելու խաղին, սակայն չի ընդգրկվել հայտացուցակում։ Գերմանիայի չեմպիոնի մեկնարկային կազմում կլինի պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն։ «Բավարիային» չի օգնի նաեւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։
«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.