Երբ սպորտից հեռանամ, չգիտեմ ինչով պետք է զբաղվեմ, կձգտեմ միշտ սպորտի մեջ լինել, ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի աշխարհի նախկին չեմպինո Արթուր Աբրահամը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
«Եթե մեկ օր ազատ եմ լինում, չեմ կարողանում տանը բազմոցին նստել եւ հանգստանալ: Անընդհատ պետք է աշխատեմ: Սպորտի մեջ լինել չի նշանակում պարտադիր մարզչական կարիերա սկսել: Որպես մարզիչ երբեք հանդես չեմ գա: Դա շատ բարդ մասնագիտություն է: Անտանելի աշխատանք է: Պետք է սիրես այդ գործը: Հոգով սրտով մարզիչ պետք է լինես: Հիմա 32 տարեկան եմ: Չգիտեմ դեռ քանի տարի կլինեմ սպորտում: Գուցե 35 տարեկանում հեռանամ ռինգից: Կարող եմ այսօր էլ հեռանալ, բայց իմ մարզաձեւը շատ եմ սիրում: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվի: Ես սպորտի տղա եմ, ազգի տղա եմ: Քաղաքականությամբ թող քաղաքագետները զբաղվեն: Ես միայն ցանկանում եմ, որ մեր ազգը լավ, բարեկեցիկ ապրի»,- ասել է Աբրահամը:
Բռնքամարտիկն անդրադարձել է նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականին։
«Ես ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ: Ակտիվ հետեւում եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Նույնիսկ ինձ թվում է, չկա այնպիսի մարդ, որ Հայաստանի հավաքականի խաղերին չհետեւի: Հայաստան-Իտալիա խաղից մեծ ակնկալիք ունեմ: Կարծում եմ Հայաստանը կհաղթի: Մեր խաղերին միշտ հաղթանակի ակնկալիքով եմ հետեւում»,- ասել է Աբրահամը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում