15:13 10 մայիսի, 2012Երբ սպորտից հեռանամ, չգիտեմ ինչով պետք է զբաղվեմ, կձգտեմ միշտ սպորտի մեջ լինել, ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի աշխարհի նախկին չեմպինո Արթուր Աբրահամը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
«Եթե մեկ օր ազատ եմ լինում, չեմ կարողանում տանը բազմոցին նստել եւ հանգստանալ: Անընդհատ պետք է աշխատեմ: Սպորտի մեջ լինել չի նշանակում պարտադիր մարզչական կարիերա սկսել: Որպես մարզիչ երբեք հանդես չեմ գա: Դա շատ բարդ մասնագիտություն է: Անտանելի աշխատանք է: Պետք է սիրես այդ գործը: Հոգով սրտով մարզիչ պետք է լինես: Հիմա 32 տարեկան եմ: Չգիտեմ դեռ քանի տարի կլինեմ սպորտում: Գուցե 35 տարեկանում հեռանամ ռինգից: Կարող եմ այսօր էլ հեռանալ, բայց իմ մարզաձեւը շատ եմ սիրում: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվի: Ես սպորտի տղա եմ, ազգի տղա եմ: Քաղաքականությամբ թող քաղաքագետները զբաղվեն: Ես միայն ցանկանում եմ, որ մեր ազգը լավ, բարեկեցիկ ապրի»,- ասել է Աբրահամը:
Բռնքամարտիկն անդրադարձել է նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականին։
«Ես ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ: Ակտիվ հետեւում եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Նույնիսկ ինձ թվում է, չկա այնպիսի մարդ, որ Հայաստանի հավաքականի խաղերին չհետեւի: Հայաստան-Իտալիա խաղից մեծ ակնկալիք ունեմ: Կարծում եմ Հայաստանը կհաղթի: Մեր խաղերին միշտ հաղթանակի ակնկալիքով եմ հետեւում»,- ասել է Աբրահամը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.