Այս պահին աշխարհի նախկին չեմպիոն 32-ամյա Արթուր Աբրահամը հանդիպում է ԵՊՀ ուսանողների հետ (ֆոտոռեպորտաժ): Սա նրա երկրորդ հանդիպումն է հայկական բուհերի ուսանողների հետ: Առաջին հանդիպումը «բրյուսովցիների» հետ էր:
Նախքան ուսանողների հետ հանդիպելը Արթուր Աբրահամը զրուցեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ:
«Հետաքրքիր է ուսանողների հետ զրուցելը: Ես եկել եմ Հայաստան Շուշիի ազատագրմանը նվիրված եւ Ստեփանակերտում կայացած մայիսի 9-ի միջոցառումներին: Ակնկալում եմ տարբեր հարցեր: Անձնական բնույթի հարցերի շուրջ չեմ ցանկանա խոսել»:
Այդուամենայնիվ անձնական բնույթի հարցեր եղան: Օրինակ` երբ է ամունանալու Արթուր Աբրահամը:
«Ես չեմ պատրաստվում շուտով ամուսնանալ: Ամեն ազգում էլ կան սիրուն եւ շատ սիրուն աղջիկներ: Ինձ համար ամենասիրուն եւ անկեղծ աղջիկները հայ աղջիկներն են: Դու քո ընկերուհու հետ, որ հայերեն զրուցում ես, դա ամեն ինչ արժի։ Ես սիրում եմ աղջիկներին տեսնել սպորտի մեջ: Բայց ոչ բռնցքամարտում: Չեմ սիրում երբ աղջիկներն են զբաղվում բռնցքամարտով: Օրինակ՝ չէի ցանկանա, որ իմ կինը բռնցքամարտի հետ կապ ունենա: Նույնիսկ որդուս չեմ ցանկանա տանել բռնցքամարտի: Ես ինձ լիարժեք երջանիկ չեմ համարում: Լիարժեք երջանիկ կլինեմ այն ժամանակ, երբ երեք տղա ունենամ»,- ասել է Աբրահամը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի