Արթուր Աբրահամ. Նույնիսկ, որդուս չեմ ցանկանա տանել բռնցքամարտի (ֆոտոռեպորտաժ)

14:47   10 մայիսի, 2012

Այս պահին աշխարհի նախկին չեմպիոն 32-ամյա Արթուր Աբրահամը հանդիպում է ԵՊՀ ուսանողների հետ (ֆոտոռեպորտաժ): Սա նրա երկրորդ հանդիպումն է հայկական բուհերի ուսանողների հետ: Առաջին հանդիպումը «բրյուսովցիների» հետ էր:

Նախքան ուսանողների հետ հանդիպելը Արթուր Աբրահամը զրուցեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ:

«Հետաքրքիր է ուսանողների հետ զրուցելը: Ես եկել եմ Հայաստան Շուշիի ազատագրմանը նվիրված եւ Ստեփանակերտում կայացած  մայիսի 9-ի միջոցառումներին: Ակնկալում եմ տարբեր հարցեր: Անձնական բնույթի հարցերի շուրջ չեմ ցանկանա խոսել»:

Այդուամենայնիվ անձնական բնույթի հարցեր եղան: Օրինակ` երբ է ամունանալու Արթուր Աբրահամը:

«Ես չեմ պատրաստվում շուտով ամուսնանալ: Ամեն ազգում էլ կան սիրուն եւ շատ սիրուն աղջիկներ: Ինձ համար ամենասիրուն եւ անկեղծ աղջիկները հայ աղջիկներն են: Դու քո ընկերուհու հետ, որ հայերեն զրուցում ես, դա ամեն ինչ արժի։ Ես սիրում եմ աղջիկներին տեսնել սպորտի մեջ: Բայց  ոչ բռնցքամարտում: Չեմ սիրում երբ աղջիկներն են զբաղվում բռնցքամարտով: Օրինակ՝ չէի ցանկանա, որ իմ կինը բռնցքամարտի հետ կապ ունենա: Նույնիսկ որդուս չեմ ցանկանա տանել բռնցքամարտի: Ես ինձ լիարժեք երջանիկ չեմ համարում: Լիարժեք երջանիկ կլինեմ այն ժամանակ, երբ երեք տղա ունենամ»,- ասել է Աբրահամը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.