Մտադիր եմ խաղադաշտ վերադառնալ նախամրցաշրջանային հավաքների ժամանակ, այդ պատճառով չեմ կարողանա մասնակցել Գերմանիայի Գավաթի եզրափակիչին, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը՝ խոսելով Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպման մասին։
«Ինձ մնում է այդ հանդիպմանը հետեւել տրիբունայից։ Սակայն մեր հաղթանակը նոր լիցքեր կհաղորդի ինձ։ «Բավարիան» ֆենոմենալ ֆուտբոլ է ցուցադրում։ Սակայն ֆավորիտներին հնարավոր է հաղթել, եւ «Բորուսիան» մտադիր է ապացուցել դա։
Ֆուտբոլիստները պատրաստվում են գրավիչ ֆուտբոլ խաղալ եւ պայքարի մեջ մտնել յուրաքանչյուր գնդակի համար»,- Սուբոտիչի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի