16:50 25 ապրիլի, 2014Մտադիր եմ խաղադաշտ վերադառնալ նախամրցաշրջանային հավաքների ժամանակ, այդ պատճառով չեմ կարողանա մասնակցել Գերմանիայի Գավաթի եզրափակիչին, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը՝ խոսելով Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպման մասին։
«Ինձ մնում է այդ հանդիպմանը հետեւել տրիբունայից։ Սակայն մեր հաղթանակը նոր լիցքեր կհաղորդի ինձ։ «Բավարիան» ֆենոմենալ ֆուտբոլ է ցուցադրում։ Սակայն ֆավորիտներին հնարավոր է հաղթել, եւ «Բորուսիան» մտադիր է ապացուցել դա։
Ֆուտբոլիստները պատրաստվում են գրավիչ ֆուտբոլ խաղալ եւ պայքարի մեջ մտնել յուրաքանչյուր գնդակի համար»,- Սուբոտիչի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.