17:12  ,  17 ապրիլի, 2014

Ռոբեն. Ամեն ինչ կանենք «Բորուսիայից» ռեւանշի հասնելու համար

Հիանալի է խաղալ այնպիսի մեծ ակումբի հետ, ինչպիսին է «Բորուսիան»։ Ակնկալում եմ գերազանց եզրափակիչ, ասել է Մյունխենի «Բավարիայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը։ 30-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայությանը։

«Այդպիսի հանդիպումներին անհամբերությամբ ես սպասում։ Ջանք չենք խնայի հաղթանակի համար, հատկապես՝ վերջին հանդիպումից հետո։ Նրանք հաղթեցին մեզ 3։0 հաշվով, իսկ մենք նրանց նույն հաշվով պարտության մատնեցինք առաջին շրջանում։ Չեմ կարողանում համբերել»,- Ռոբենի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում