17:12 17 ապրիլի, 2014Հիանալի է խաղալ այնպիսի մեծ ակումբի հետ, ինչպիսին է «Բորուսիան»։ Ակնկալում եմ գերազանց եզրափակիչ, ասել է Մյունխենի «Բավարիայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը։ 30-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայությանը։
«Այդպիսի հանդիպումներին անհամբերությամբ ես սպասում։ Ջանք չենք խնայի հաղթանակի համար, հատկապես՝ վերջին հանդիպումից հետո։ Նրանք հաղթեցին մեզ 3։0 հաշվով, իսկ մենք նրանց նույն հաշվով պարտության մատնեցինք առաջին շրջանում։ Չեմ կարողանում համբերել»,- Ռոբենի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.