Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն այսօրվանից է նախապատրաստվում 2016թ. Օլիմպիական խաղերին։
Նա լավ գիտի, որ հայկական բռնցքամարտը զիջել է դիրքերը եւ ամեն կերպ ջանում է վերականգնել բարի ավանդույթները, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը պահեստային կազմով մեկնել է միջազգային մրցաշարի: Թիմի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը Մոսկվա` օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի ավանդական հուշամրցաշարի է ուղեկցել հինգ մարզիկների: Ռինգ դուրս կգան արարատցիներ Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Տիգրան Արմենակյանը (81 կգ), վանաձորցի Գագիկ Գեւորգյանը, երեւանցի Կարեն Տոնականյանը (երկուսն էլ` 60 կգ) եւ էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը:
Կարեն Աղամալյանը նպատակ ունի մրցումների տանել Հայաստանի առաջնության մի խումբ երկրորդ եւ երրորդ մրցանակակիրների: Նրանք կմասնացեն մայիսի 14-ից 20-ը Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի