Հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են 2016թ. Օլիմպիական խաղերին

21:17   8 մայիսի, 2012

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն այսօրվանից է նախապատրաստվում 2016թ. Օլիմպիական խաղերին։
Նա լավ գիտի, որ հայկական բռնցքամարտը զիջել է դիրքերը եւ ամեն կերպ ջանում է վերականգնել բարի ավանդույթները, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
 
Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը պահեստային կազմով  մեկնել է միջազգային մրցաշարի: Թիմի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը Մոսկվա` օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի ավանդական հուշամրցաշարի է ուղեկցել հինգ մարզիկների: Ռինգ  դուրս կգան  արարատցիներ Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Տիգրան Արմենակյանը (81 կգ), վանաձորցի Գագիկ Գեւորգյանը, երեւանցի Կարեն Տոնականյանը (երկուսն էլ` 60 կգ)  եւ էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը:
 
Կարեն Աղամալյանը նպատակ ունի մրցումների տանել Հայաստանի առաջնության մի խումբ  երկրորդ եւ երրորդ մրցանակակիրների: Նրանք կմասնացեն մայիսի 14-ից 20-ը Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.