09:36  ,  16 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպ. «Բորուսիայի» բախտը մի քիչ բերեց

Դուրս եկանք եզրափակիչ, ամեն ինչ կարգին է, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով ֆուտբոլի Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Վոլֆսբուրգի» հանդեպ տարած հաղթանակի մասին։

«Տղաները հիանալի խաղացին եւ արժանի էին այս հաղթանակին։ Մրցակիցը զգոն էր 90 րոպեների ընթացքում։ Պահեր ունեինք ընդմիջումից հետո, սակայն չբավականացրեց սառնասրտությունը։ Մեր բախտը բերեց, որ «Վոլֆսբուրգն» աչքի չընկավ։ Նրանք լավ հնարավորություններ ունեին։ Ուրախ ենք, որ դուրս ենք եկել եզրափակիչ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 2։0 հաշվով՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Եզրափակիչի հաջորդ ուղեգրի համար Մյունխենի «Բավարիան» կմրցի «Կայզերսլաուտերնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում