09:36 16 ապրիլի, 2014Դուրս եկանք եզրափակիչ, ամեն ինչ կարգին է, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով ֆուտբոլի Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Վոլֆսբուրգի» հանդեպ տարած հաղթանակի մասին։
«Տղաները հիանալի խաղացին եւ արժանի էին այս հաղթանակին։ Մրցակիցը զգոն էր 90 րոպեների ընթացքում։ Պահեր ունեինք ընդմիջումից հետո, սակայն չբավականացրեց սառնասրտությունը։ Մեր բախտը բերեց, որ «Վոլֆսբուրգն» աչքի չընկավ։ Նրանք լավ հնարավորություններ ունեին։ Ուրախ ենք, որ դուրս ենք եկել եզրափակիչ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 2։0 հաշվով՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Եզրափակիչի հաջորդ ուղեգրի համար Մյունխենի «Բավարիան» կմրցի «Կայզերսլաուտերնի» հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.