12:43  +04,  9 ապրիլի, 2014

Արթուր Աբրահամ. Անհամբեր սպասում եմ չեմպիոնական տիտղոսի պաշտպանությանը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) եւ նրա մրցակից Նիկոլա Սյեկլոցան (26-1, 8 նոկաուտ) խոսել են մայիսի 3-ին Բեռլինում կայանալիք մենամարտի մասին։ 

«Պատրաստվում են տապալել Աբրահամին եւ վերցնել նրա գոտին։ Նախորդ տարի լավ մենամարտ անցկացրի Սակիո Բիկայի հետ, ով դարձավ WBC վարկածով աշխարհի չեմպիոն։ Այժմ ցանկանում եմ նվաճել WBO-ի չեմպիոնական կոչումը եւ ռեւանշ մենամարտ անցկացնել Բիկայի հետ։ Երկար ժամանակ է հետեւում եմ Արթուր Աբրահամին եւ գիտեմ, թե ինչպես կարելի է հաղթել նրան»,- ասել է Չեռնոգորիայի ներկայացուցիչը։

«Ինձ տեսանյութերի միջոցով հետեւելն ու իմ դեմ ռինգ դուրս գալը տարբեր բաներ են։ Ապրիլի 9-ին կմեկնեմ մարզումների։ Գիտեմ, որ իմ մարզիչ Ուլի Վեգները կկազմի հիանալի ծրագիր։ Անհամբեր սպասում եմ տիտղոսի պաշտպանությանը»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingnews24.com-ը։

Հիշեցնենք, որ իր նախորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը մարտի 2-ին հաղթել էր գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ