21:57  ,  28 մարտի, 2014

Սիմֆերոպոլցի օլիմպիական չեմպիոն Արթուր Այվազյանը կընդունի Ռուսաստանի քաղաքացիություն

Ուկրաինայի համար 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոնական տիտղոս նվաճած Արթուր Այվազյանը կընդունի Ռուսաստանի քաղաքացիություն, հաղորդում է itar-tass-ը:

«Ես պատրաստվում եմ ապրել Ղրիմում: Այդ պատճառով էլ ստիպված կլինեմ ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն: Ես վստահ եմ, որ այժմ Ղրիմում սպորտը կզարգանա»,- ասել է 41-ամյա հրաձիգը:

Արթուր Այվազյանն ապրում է Սիմֆերոպոլում: Նա սահմանապահ զորքերի փոխգնդապետ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս