00:50  +04,  26 փետրվարի, 2014

Արթուր Աբրահամ. Այս մենամարտն «ամեն ինչ, կամ ոչինչ» ժանրից է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (38-4, 28 նոկաուտ) անդրադարձել է աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտին:

«Այս մենամարտն «ամեն ինչ, կամ ոչինչ» ժանրից է: Կանեմ ամեն բան, որպեսզի վերադարձնեմ չեմպիոնական տիտղոսս, ինչպես նաեւ մարզիչիս, հարազատներիս, երկրպագուներիս եւ բոլոր ինձ հավատացողների վստահությունն արդարացնելու համար: Այս պահին դա իմ միակ եւ գլխավոր նպատակն է»,- 34-ամյա Աբրահամի խոսքը մեջբերում է sport.de-ն:

Հիշեցնենք, որ Աբրահամի եւ 32-ամյա Շտիգլիցի (46-3, 26 նոկաուտ) միջեւ մենամարտը կկայանա մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգում։ Դա կլինի նրանց միջեւ երրորդ հանդիպումը։ Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ