00:50 26 փետրվարի, 2014Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (38-4, 28 նոկաուտ) անդրադարձել է աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտին:
«Այս մենամարտն «ամեն ինչ, կամ ոչինչ» ժանրից է: Կանեմ ամեն բան, որպեսզի վերադարձնեմ չեմպիոնական տիտղոսս, ինչպես նաեւ մարզիչիս, հարազատներիս, երկրպագուներիս եւ բոլոր ինձ հավատացողների վստահությունն արդարացնելու համար: Այս պահին դա իմ միակ եւ գլխավոր նպատակն է»,- 34-ամյա Աբրահամի խոսքը մեջբերում է sport.de-ն:
Հիշեցնենք, որ Աբրահամի եւ 32-ամյա Շտիգլիցի (46-3, 26 նոկաուտ) միջեւ մենամարտը կկայանա մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգում։ Դա կլինի նրանց միջեւ երրորդ հանդիպումը։ Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.