01:17  ,  13 փետրվարի, 2014

Գերմանիայի Գավաթ. «Բավարիան» ոչ մի շանս չտվեց «Համբուրգին», Մանջուկիչը՝ հեթ- տրիկի հեղինակ

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Խոսեպ Գվարդիոլայի թիմը հյուրընկալվելիս 5։0 հաշվով հաղթեց «Համբուրգին»։ Մեկական անգամ աչքի ընկան հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը եւ բրազիլացի պաշտպան Դանթեն։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը։

Լեւերկուզենի «Բայերը» սեփական խաղադաշտում անակնկալ պարտություն կրեց «Կայզերսլաուտերնից»։ Միակ գնդակը գրանցվեց լրացուցիչ ժամանակում։ Կիսաեզրափակիչում է նաեւ «Վոլֆսբուրգը», որն արտագնա խաղում 3։2 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ Դորտմունդի «Բորուսիան»։

Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Համբուրգ» - «Բավարիա»՝ 0:5

Մարիո Մանջուկիչ, 22, 74, 76, Դանթե, 26, Արյեն Ռոբեն, 54

«Հոֆենհայմ» - «Վոլֆսբուրգ»՝ 2:3

Ռոբերտո Ֆիրմինո, 39, 90 – Ռիկարդո Ռոդրիգես, 26, 44, Վաս Դոստ, 64

Հեռացում՝ Ռիկարդո Ռոդրիգես, 71 («Վոլֆսբուրգ»)

«Բայեր» - «Կայզերսլաուտերն»՝ 0:1

Ռուբեն Իտեգարդ Յենսեն, 114

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում