14:17  ,  12 փետրվարի, 2014

Միխայել Ցորկ. Հենրիխ Մխիթարյանը շատ լավ խաղաց

Մխիթարյանը կատարեց մեծ ծավալի աշխատանք, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը, ով մեկնաբանել է ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ տարած հաղթանակը՝ խոսելով նաեւ Հայաստանի հավաքականի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթել: Շատ բարդ հանդիպում ստացվեց: Մեր թիմի խաղը լավ տպավորություն թողեց: Մեկնարկային 45 րոպեներին ունեցանք շատ գոլային պահեր, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում այնքան էլ լավ հանդես չեկանք, սակայն կարողացանք հաղթանակ կորզել:  

Օբամեյանգն աստիճանաբար վարպետանում է կարեւոր գոլեր խփելու հարցում: Շատ լավ խաղաց Հենրիխ Մխիթարյանը: Նա կատարեց մեծ ծավալի աշխատանք եւ շատ օգտակար էր խաղը կառուցելու առումով»,- Ցորկի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտում Մխիթարյանը «Բորոււսիայի» մեկնարկային կազմում խաղաց 89 րոպե: Հենց նրա իրացրած անկյունային հարվածից հետո գաբոնցի կհարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց խաղի միակ գնդակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս