01:38  ,  12 փետրվարի, 2014

Գերմանիայի Գավաթ. Դորտմունդի «Բորուսիան» կիսաեզրափակիչում է

Դորտմունդի «Բորուսիան» դարձավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:

Քառորդ եզրափակիչում դորտմունդցիները նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարան Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ: Միակ գնդակը խաղի ավարտից 7 րոպե առաջ խփեց գաբոնցի կհարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանի իրացրած անկյունային հարվածից հետո: Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 89 րոպե եւ բավական ակտիվ էր ամբողջ խաղի ընթացքում:

Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանության արդյունքում:

Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

Փետրվարի 11

«Այնտրախտ» - «Բորուսիա Դ.»՝ 0:1

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 83

Փետրվարի 12

«Հոֆֆենհայմ» - «Վոլֆսբուրգ»

«Բայեր» - «Կայզերսլաուտերն»

«Համբուրգ» - «Բավարիա»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում