Մխիթարյանը կատարեց մեծ ծավալի աշխատանք, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը, ով մեկնաբանել է ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ տարած հաղթանակը՝ խոսելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթել: Շատ բարդ հանդիպում ստացվեց: Մեր թիմի խաղը լավ տպավորություն թողեց: Մեկնարկային 45 րոպեներին ունեցանք շատ գոլային պահեր, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում այնքան էլ լավ հանդես չեկանք, սակայն կարողացանք հաղթանակ կորզել:
Օբամեյանգն աստիճանաբար վարպետանում է կարեւոր գոլեր խփելու հարցում: Շատ լավ խաղաց Հենրիխ Մխիթարյանը: Նա կատարեց մեծ ծավալի աշխատանք եւ շատ օգտակար էր խաղը կառուցելու առումով»,- Ցորկի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտում Մխիթարյանը «Բորոււսիայի» մեկնարկային կազմում խաղաց 89 րոպե: Հենց նրա իրացրած անկյունային հարվածից հետո գաբոնցի կհարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց խաղի միակ գնդակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի