Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (39-6-1, 28 նոկաուտ) ուժերը կփորձի խառը մենամարտերում (MMA)։ Այդ մասին հայտարարել է 38-ամյա բռնցքամարտիկի մարզիչը՝ Էդմոնդ Թարվերդյանը։
«Խեստացել են մեծ գումարներ։ Դա գոհացնում է Վիկին եւ նա ցանկանում է ուժերը փորձել MMA-ում։ Մենամարտը կկայանա Ավստրալիայում։ Այն կանցկացվի թեթեւագույն քաշային կարգում։ Դարչինյանն այս շաբաթ կսկսի նախապատրաստվել այդ մենամարտին, որի անցկացման օրը դեռ հայտնի չէ։ Վիկն ինձ ասել է, որ նրան մի քանի սանտիմետր է հարվավոր հարվածով մրցակցի ծնոտը կոտրելու համար։ Ես պատասխանեցի, որ այստեղ հարցը միայն սանտիմետրներում չէ, այլ նրան պետք է տարածություն»,- Էդմոնդ Թարվերդյանի խոսքը մեջբերում է mmafighting.com-ը։
Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2013-ի նոյեմբերի՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով ֆիլիպինցի Նոնիտո Դոներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում