Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի հրավերով նախորդ շաբաթ Հայաստան էր ժամանել ամերիկացի հայտնի մոդել, բլոգեր եւ ինֆլյուենսեր Նինա Դրաման, որը մեծ ճանաչում ունի UFC-ի, խառը մենամարտերի աշխարհում։
Սոցցանցերում մեծ ճանաչում ունեցող հայտնիների այցը Հայաստան մեծ հետաքրքություն առաջացրեց հանրության շրջանում: Նինա Դրաման, որի առաջին այցն էր Հայաստան, ժամանակել էր իր թիմի հետ եւ Kick հարթակում ուղիղ հեռարձակմամբ ռեալիթի շոու էր նկարում Հայաստանի եւ Արման Ծառուկյանի մասին:
Արման Ծառուկյանի եւ Արսեն Հարությունյանի նպատակը սոցցանցերում շուրջ 13 միլիոն հետեւորդ ունեցող Նինա Դրամայի միջոցով աշխարհին Հայաստանը ներկայացնելն էր, գեղատեսիլ վայրերի ցուցադրումը, հայերի կյանքը, հայկական եկեղեցիներն ու բնությունը:
Արման Ծառուկյանը Youtube-ի իր պաշտոնական ալիքում հրապարակել է Նինա Դրամայի հետ վլոգը եւ այն անվանել «Armenian Vlog»:
MMA մարտիկը եւ Եվրոպայի քառակի չեմպիոնը ամերիկացի բլոգերի հետ այցելում են Սեւան, բարձրացում Սեւանավանք, նավարկում լճում, ձի քշում, լինում Դիլիջանում, Ջերմուկում, ծառ տնկում, սարերում շրջում, քայլում Երեւանի փողոցներով, լուսանկարվում երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանում եւ պատահական հայկական ավանդական հարսանիք այցելում, որտեղ հարսին ու փեսային շուրջ 10 հազար դոլար գումար են նվիրում:
Նշենք, որ հայտնի բլոգեր Նինա Դրաման Instagram-ում ունի 4 միլիոն 700 հազար հետեւորդ, Facebook-ում՝ 2 միլիոն 400 հազար, TikTok-ում՝ 6 միլիոն եւ Youtube-ում շուրջ 2 միլիոն հետեւորդ:
Արման Ծառուկյանն Instagram-ում ունի 6 միլիոն, TikTok-ում՝ 1,3 միլիոն հետեւորդ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:05 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի