17:52 11 փետրվարի, 2014Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (39-6-1, 28 նոկաուտ) ուժերը կփորձի խառը մենամարտերում (MMA)։ Այդ մասին հայտարարել է 38-ամյա բռնցքամարտիկի մարզիչը՝ Էդմոնդ Թարվերդյանը։
«Խեստացել են մեծ գումարներ։ Դա գոհացնում է Վիկին եւ նա ցանկանում է ուժերը փորձել MMA-ում։ Մենամարտը կկայանա Ավստրալիայում։ Այն կանցկացվի թեթեւագույն քաշային կարգում։ Դարչինյանն այս շաբաթ կսկսի նախապատրաստվել այդ մենամարտին, որի անցկացման օրը դեռ հայտնի չէ։ Վիկն ինձ ասել է, որ նրան մի քանի սանտիմետր է հարվավոր հարվածով մրցակցի ծնոտը կոտրելու համար։ Ես պատասխանեցի, որ այստեղ հարցը միայն սանտիմետրներում չէ, այլ նրան պետք է տարածություն»,- Էդմոնդ Թարվերդյանի խոսքը մեջբերում է mmafighting.com-ը։
Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2013-ի նոյեմբերի՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով ֆիլիպինցի Նոնիտո Դոներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.