18:53  ,  19 օգոստոսի, 2024

MMA. Հայաստանի թիմն՝ ընդդեմ աշխարհի հավաքականի

Խառը մենամարտերի Հայաստանի հավաքականը կմրցի աշխարհի հավաքականի հետ։ Իրադարձությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերը վաճառվում են Ticketon.am կայքում։

Կազմակերպիչն է ռուսական հայտնի «Fight Nights» կազմակերպությունը, որը որպես խոշոր սպորտային իրադարձությունների առաջատար կազմակերպիչ է, իսկ տեղական ներկայացուցիչն է «Օրիոն» սպորտային ակումբ մարզական կազմակերպությունը:

Միջոցառման ծրագրում ներառված են հինգ հետաքրքիր մենամարտեր «Հայաստանի հավաքականն՝ ընդդեմ աշխարհի թիմի» ձևաչափով, նաև մի քանի վարկանիշային մենամարտեր հայտնի մարտիկների մասնակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news