19:04  ,  2 մայիսի, 2012

Յուրա Մովսիսյանի գոլն ու գերազանց խաղը «Կրասնոդարին» չօգնեցին հաղթել

Ռուսաստանի առաջնության 42-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս ձեռքից բաց թողեց հաղթանակը, թեեւ հանդիպման ընթացքում երկու անգամ առջեւում էր հաշվի մեջ։

14-րդ րոպեին հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը։ Հայաստանի հավաքականի խաղացողը չորս անընդմեջ հանդիպումներում խփեց չորրորդ գնդակը։ 13 գոլերով Մովսիսյանը թիմի լավագույն ռմբարկուն է ընթացիկ մրցաշրջանում։

40-րդ րոպեին «Ամկարը» Գրիշինի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, սակայն «Կրասնոդարը» հետագայում կարողացավ դարձյալ առաջ անցնել։ 83-րդ րոպեին Յուրա Մովսիսյանն աջ եզրով ներխուժեց տուգանային հրապարակ եւ գերազանց փոխանցում կատարեց Ժոազինյոյին, որը չվրիպեց։

Այդուամենայնիվ, «Ամկարը» վերջին րոպեին հաշիվը դարձրեց 2։2։ Սիրակովը դարձավ գոլի հեղինակ եւ ապահովեց թիմի տեղը Պրեմյեր լիգայում։
Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Կրասնոդարը» երկրորդ խմբում 60 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։ «Ամկարը» երկրորդ տեղում է՝ զիջելով 8 միավոր։

Ռուսաստանի առաջնություն. 42-րդ տուր

«Ամկար» - «Կրասնոդար»՝ 2:2

Գրիշին 40, Սիրակով 90 – Մովիսյան 14, Ժոազինյո, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում