19:05  ,  27 ապրիլի, 2024

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։

Հենացատկի եզրափակիչում նա հավաքեց 14.850 միավոր։

Չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեք Ջերմեյնի արդյունքն է 14.883:

Հայաստանի թիմի առաջատարը որակավորման փուլում վաստակել էր 14.416 միավոր միավոր: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը նա փոխեց: Մրցավարները գնահատեցին 13.733 միավոր:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում