18:33  ,  27 ապրիլի, 2024

ԵԱ․ Արթուր Դավթյանը պայքարում է տիտղոսի համար (ուղիղ եթեր)

Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հենացատկի եզրափակիչում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար պայքարում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում մրցավայրից։

Հայաստանի թիմի առաջատարը որակավորման փուլում վաստակել էր 14.416 միավոր միավոր: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը նա փոխեց: Մրցավարները գնահատեցին 13.733 միավոր:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում