14:06  ,  21 հունվարի, 2014

Մեսի. Աշխարհի առաջնության ժամանակ հեշտ մրցակիցներ չեն լինում

Աշխարհի առաջնության հանդիպումները յուրահատուկ են, ասել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ 26-ամյա հարձակվողը վստահ է, որ 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականը խմբային փուլում կխաղա ուժեղ մրցակիցների դեմ։

«Շատերը խոսում են, որ Արգենտինան հեշտությամբ պետք է հաղթահարի խմբային փուլը, սակայն այդպիսի մրցաշարում հեշտ մրցակիցներ չեն լինում։ Եթե այդ հավաքականները մասնակցում են աշխարհի առաջնությանը, ապա արժանի են դրան»,- Մեսիի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Ալեխանդրո Սաբելյայի թիմի մրցակիցներն են Նիգերիան, Իրանը եւ Բոսնիա եւ Հերցեգովինան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս