14:06 21 հունվարի, 2014Աշխարհի առաջնության հանդիպումները յուրահատուկ են, ասել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ 26-ամյա հարձակվողը վստահ է, որ 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականը խմբային փուլում կխաղա ուժեղ մրցակիցների դեմ։
«Շատերը խոսում են, որ Արգենտինան հեշտությամբ պետք է հաղթահարի խմբային փուլը, սակայն այդպիսի մրցաշարում հեշտ մրցակիցներ չեն լինում։ Եթե այդ հավաքականները մասնակցում են աշխարհի առաջնությանը, ապա արժանի են դրան»,- Մեսիի խոսքը մեջբերում է Football Espana-ն։
Հիշեցնենք, որ Ալեխանդրո Սաբելյայի թիմի մրցակիցներն են Նիգերիան, Իրանը եւ Բոսնիա եւ Հերցեգովինան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.