12:31  ,  28 ապրիլի, 2012

Արթուր Աբրահամը կմրցի Շտիգլից - Համդան զույգի հաղթողի հետ

Ավստրալացի Նադեր Համդանը (43-9, 18 նոկաուտ),  կլինի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (41-2, 23 նոկաուտ) մրցակիցը մայիսի 5-ին Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում կայանալիք մենամարտում: Համդանը  WBO-ի ասիական-խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնն է, հաղորդում է Boxingscene-ը:

Հիժեցնենք, որ Շտիգլիցի մրցակիցը պետք է լիներ բրիտանացի Ջորջ Գրուվզը (14-0, 11 նոկաուտ), սակայն վնասվածքի պատճառով նա հրաժարվեց մենամարտից:

Եթե Շտիգլիցը հաղթի Համդանին, ապա օգոստոսին ռինգ դուրս կգա WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում