12:31 28 ապրիլի, 2012Ավստրալացի Նադեր Համդանը (43-9, 18 նոկաուտ), կլինի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (41-2, 23 նոկաուտ) մրցակիցը մայիսի 5-ին Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում կայանալիք մենամարտում: Համդանը WBO-ի ասիական-խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնն է, հաղորդում է Boxingscene-ը:
Հիժեցնենք, որ Շտիգլիցի մրցակիցը պետք է լիներ բրիտանացի Ջորջ Գրուվզը (14-0, 11 նոկաուտ), սակայն վնասվածքի պատճառով նա հրաժարվեց մենամարտից:
Եթե Շտիգլիցը հաղթի Համդանին, ապա օգոստոսին ռինգ դուրս կգա WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.