11:53  ,  23 դեկտեմբերի, 2013

«Բավարիան» 2013-ին վաստակել է 125 միլիոն եվրո

Մյունխենի «Բավարիան», որն աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու համար ստացել է 3.65 միլիոն եվրո, 2013-ին մրցանակայինների գումարը հասցրել է 125 միլիոն եվրոյի, փոխանցում է Sportal.de-ն։

Չեմպիոնների լիգայում հաղթելու համար մյունխենցիները ստացել են 55.05 միլիոն եվրո։ Եւս 28.76 միլիոն եվրո գերմանական ակումբը վաստակել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի ընթացիկ մրցաշարում՝ դուրս գալով փլեյ-օֆֆ։

Գերմանիայի առաջնությունում հաղթելու համար «Բավարիան» ստացել է 25.8 միլիոն եվրո։ Գերմանիայի գավաթը նվաճելու համար Խոսեպ Գվարդիոլայի թիմը ստացել է 6.74 միլիոն եվրո, իսկ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում հաղթելու համար գերմանական ակումբը ստացել է 3 միլիոն եվրո։ Եվս 750 հազար եվրո մյունխենցիները ստացել են Գերմանիայի Սուպերգավաթի համար խաղում՝ Դորտմունդի «Բորուսիային» հաղթելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում