11:53 23 դեկտեմբերի, 2013Մյունխենի «Բավարիան», որն աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու համար ստացել է 3.65 միլիոն եվրո, 2013-ին մրցանակայինների գումարը հասցրել է 125 միլիոն եվրոյի, փոխանցում է Sportal.de-ն։
Չեմպիոնների լիգայում հաղթելու համար մյունխենցիները ստացել են 55.05 միլիոն եվրո։ Եւս 28.76 միլիոն եվրո գերմանական ակումբը վաստակել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի ընթացիկ մրցաշարում՝ դուրս գալով փլեյ-օֆֆ։
Գերմանիայի առաջնությունում հաղթելու համար «Բավարիան» ստացել է 25.8 միլիոն եվրո։ Գերմանիայի գավաթը նվաճելու համար Խոսեպ Գվարդիոլայի թիմը ստացել է 6.74 միլիոն եվրո, իսկ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում հաղթելու համար գերմանական ակումբը ստացել է 3 միլիոն եվրո։ Եվս 750 հազար եվրո մյունխենցիները ստացել են Գերմանիայի Սուպերգավաթի համար խաղում՝ Դորտմունդի «Բորուսիային» հաղթելու համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.